Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը դարձավ փոխչեմպիոն
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Այսօր` հունիսի 4-ին, պայքարի մեջ մտան մինչև 102 կգ քաշային ծանրորդները։
Այս քաշային կարգում Հայաստանն ուներ մեկ ներկայացուցիչ` ի դեմս Սամվել Գասպարյանի, ով երկամարտի 390 կգ արդյունքով (176+214 կգ) դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։
Նշենք, որ 24-ամյա ծանրորդը հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե, իսկ պոկում վարժությունում` փոքր բրոնզե մեդալ։
Նշենք, որ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց բուլղարացի Դավիդ Ֆիշերովը, ով գրանեց երկամարտի 392 կգ արդյունք (177+215 կգ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ծանրամարտ, Ծանրամարտի ԵԱ, Սամվել Գասպարյան