Ծանրամարտի ԵԱ. Ռաֆիկ Հարությունյանը դարձավ չեմպիոն
Ալբանիայի մայրաղաք Տիրանայում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Մինչև 81 կգ քաշային կարգում, երկամարտի 354 կգ արդյունքով, Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Նշենք, որ Ռաֆիկը, 160 կգ արդյունքով, փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, իսկ հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 194-կիլոգրամանոց ծանրաձողը` դառնալով ոսկե մեդալակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ծանրամարտ, Ծանրամարտի ԵԱ, Ռաֆիկ Հարությունյան