Ծանրամարտի ԵԱ. Մրցահարթակ դուրս կգա Հայաստանի մեկ ներկայացուցիչ

Ծանրամարտի ԵԱ. Մրցահարթակ դուրս կգա Հայաստանի մեկ ներկայացուցիչ

17/04/2025 - 11:21

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության ապրիլի 17-ի մրցումային օրը պայքարում կլինի Հայաստանի մեկ ներկայացուցիչ։

81 կգ քաշային պայքարում մրցահարթակ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը։ 24-ամյա ծանրորդը երկամարտի համար պատվիրել է ամենաբարձ քաշը` 355 կգ։ Նրա հիմնական մրցակիցը լինելու է Իտալիան ներկայացնող Օսկար Ռեյես Մարտինեսը (352 կգ)։ Վերջինը նախորդ երկու առաջնություններում ոսկե մեդալակիր է դարձել։

81 կգ քաշային կարգի A խմբի պայքարը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:00-ին։

Նշենք, որ Հարությունյանը նույն քաշային կարգում 2022 թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 2023 և 2024 թթ. բրոնզե մեդալի է արժանացել։

Հիշեցնենք, որ մրցումային նախորդ օրերին Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Գոռ Սահակյանը (73 կգ) փոխչեմպիոն են դարձել, իսկ Գառնիկ Չոլակյանը` բրոնզե մեդալակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023