Ծանրամարտի ԵԱ. մեդալային վերջնական հաշվարկը
Երևանում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Մրցումային վերջին օրը +109 քաշային կարգում հանդես եկող Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը դարձան համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալակիրներ։
Եվրոպայի առաջնության մեդալային վերջնական հաշվարկի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը (խմբ.` Ներառված են միայն երկամարտի մեծ մեդալները).
- Հայաստան – 13 մեդալ (4 ոսկի, 4 արծաթ, 5 բրոնզ)
- Ռումինիա – 5 մեդալ (3 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ)
- Վրաստան – 6 մեդալ (2 ոսկի, 4 արծաթ)
- Ուկրաինա – 8 մեդալ (2 ոսկի, 3 արծաթ, 3 բրոնզ)
- Թուրքիա – 5 մեդալ (2 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ)
- Բուլղարիա – 3 մեդալ (2 ոսկի, 1 բրոնզ)
- Իտալիա – 6 մեդալ (1 ոսկի, 3 արծաթ, 2 բրոնզ)
- Մեծ Բրիտանիա – 3 մեդալ (1 ոսկի, 2 բրոնզ)
- Լատվիա – 2 մեդալ (1 ոսկի, 1 բրոնզ)
- Ֆրանսիա/Նորվեգիա – 1 մեդալ (1 ոսկի)
Մեդալային հաշվարկի լավագույն տասնյակը, ներառյալ նաև առանձին վարժություններում նվաճած մեդալները, ունի հետևյալ տեսքը.
- Հայաստան – 36 մեդալ (12 ոսկի, 11 արծաթ, 13 բրոնզ)
- Ռումինիա – 14 մեդալ (9 ոսկի, 3 արծաթ, 2 բրոնզ)
- Վրաստան – 17 մեդալ (8 ոսկի, 7 արծաթ, 2 բրոնզ)
- Թուրքիա – 22 մեդալ (6 ոսկի, 10 արծաթ, 6 բրոնզ)
- Ուկրաինա – 21 մեդալ (6 ոսկի, 8 արծաթ, 7 բրոնզ)
- Իտալիա – 16 մեդալ (5 ոսկի, 7 արծաթ, 4 բրոնզ)
- Բուլղարիա – 11 մեդալ (4 ոսկի, 2 արծաթ, 5 բրոնզ)
- Մեծ Բրիտանիա – 6 մեդալ (3 արծաթ, 1 արծաթ, 2 բրոնզ)
- Նորվեգիա – 4 մեդալ (3 ոսկի, 1 արծաթ)
- Ֆրանսիա – 3 մեդալ (3 ոսկի)
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ծանրամարտ, Ծանրամարտի ԵԱ