Ծանրամարտի ԵԱ. մեդալային հաշվարկը մրցումային 7 օրերից հետո
Երևանում մոտենում է ավարտին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Ապրիլի 21-ը բավական հաջող էր հայ ծանրորդների համար։
Տղամարդկանց 96 կգ քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանը, երկամարտի 377 (172+205 կգ) արդյունքով, դարձավ չեմպիոն։
Նույն քաշային կարգում հանդես էր գալիս նաև Արա Աղանյանը, ով դարձավ փոխչեմպիոն` գրանցելով երկամարտի 364 կգ (165+199 կգ) արդյունքը։
Նման արդյունքից հետո մեդալային հաշվարկում Հայաստանի հավաքականը բարձրացավ երկրորդ հորիզոնական։
Այժմ մեդալային հաշվարկի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- Ռումինիա – 5 մեդալ (3 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ)
- Հայաստան – 7 մեդալ (2 ոսկի, 3 արծաթ, 2 բրոնզ)
- Ուկրաինա – 6 մեդալ (2 ոսկի, 2 արծաթ, 2 բրոնզ)
- Թուրքիա – 5 մեդալ (2 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ)
- Բուլղարիա – 3 մեդալ (2 ոսկի, 1 բրոնզ)
- Իտալիա – 6 մեդալ (1 ոսկի, 3 արծաթ, 2 բրոնզ)
- Վրաստան – 2 մեդալ (1 ոսկի, 1 արծաթ)
- Լատվիա – 2 մեդալ (1 ոսկի, 1 բրոնզ)
- Ֆրանսիա – 1 մեդալ (1 ոսկի)
- Իսպանիա – 2 մեդալ (2 արծաթ, 1 բրոնզ)
Մեդալային հաշվարկը` ներառյալ նաև առանձին վարժություններում նվաճած փոքր մեդալները.
- Ռումինիա – 14 մեդալ (9 ոսկի, 3 արծաթ, 2 բրոնզ)
- Հայաստան – 19 մեդալ (7 ոսկի, 6 արծաթ, 6 բրոնզ)
- Թուրքիա – 20 մեդալ (6 ոսկի, 10 արծաթ, 4 բրոնզ)
- Ուկրաինա – 16 մեդալ (6 ոսկի, 4 արծաթ, 6 բրոնզ)
- Իտալիա – 15 մեղալ (5 ոսկի, 7 արծաթ, 3 բրոնզ)
- Բուլղարիա – 10 մեդալ (4 ոսկի, 1 արծաթ, 5 բրոնզ)
- Վրաստան – 6 մեդալ (3 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ)
- Ֆրանսիա – 3 մեդալ (3 ոսկի)
- Լատվիա – 5 մեդալ (1 ոսկի, 2 արծաթ, 2 բրոնզ)
- Մեծ Բրիտանիա – 4 մեդալ (1 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ)
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ծանրամարտ, Ծանրամարտի ԵԱ