Ծանրամարտի ԵԱ. Հակոբ Մկտչյանը` կրկնակի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը` փոխչեմպիոն
Սոֆիայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Հակոբ Մկրտչյանը (96 կգ) երկամարտի 375 կգ (166+209 կգ) արդյունքով դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։
Մկրտչյանը փոքր ոսկե և արծաթե մեդալներ նվաճեց նաև պոկում ու հրում վարժություններում։
Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 374 կգ արդյունքով (169+205 կգ) դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։
Հովհաննիսյանը փոքր ոսկե և արծաթե մեդալներ նվաճեց նաև պոկում ու հրում վարժություններում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դավիթ Հովհաննիսյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԵԱ, Հակոբ Մկրտչյան