Ծանրամարտի ԵԱ. Իզաբելլա Յայլյանը դարձավ բրոնզե մեդալակիր
Երևանում մեկնարկել և ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առջնությունը։
Այսօր` ապրիլի 16-ին, պայքարի մեջ մտան 55 կգ քաշային կարգի կանայք, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էին Իզաբելլա Յայլյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը։
Յայլյանը երկամարտի 196 կգ (87+109 կգ) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։
Նշենք, որ Յայլյանը փոքր բրոնզե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում։
Հավելենք, որ Ալեքսանդրա Գրիգորյանը ցույց տվեց երկամարտի 179 կգ (80+99կգ) արդյունքը` գրավելով 7-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդրա Գրիգորյան, Իզաբելլա Յայլյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԵԱ