Ծանրամարտի ԵԱ. Դավիթ Հովհաննիսյանը` բրոնզե մեդալակիր 🎥
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում շարունակվող Եվրոպայի առաջնությունում Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր։
28-ամյա ծանրորդը գրանցեց երկամարտի 376 կգ (173+203) արդյունք։ Հովհաննիսյանը նաև փոքր բրոնզե մեդալներ նվաճեց պոկում և հրում վարժություններում։
Հայ ծանրորդը երկրորդ անգամ է կարիերայում բրոնզե մեդալ նվաճում Եվրոպայի առաջնություններում։ Նա նաև աշխարհամասի կրկնակի չեմպիոն է և արծաթե մեդալակիր։
Եվրոպայի չեմիոն դարձավ բուլղարացի Կառլոս Նասարը, որը գրանեց երկամարտի 417 կգ (188+229) արդյունք։ 20-ամյա ծանրորդը պոկում վարժությունում և երկամարտում համաշխարհային ռեկորդ գրանցեց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Դավիթ Հովհաննիսյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԵԱ, Կառլոս Նասար