Ծանրամարտի ԵԱ. Արսեն Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Այսօր` հունիսի 4-ին, պայքարի մեջ մտան նաև մինչև 109 կգ քաշային ծանրորդները։
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Արսեն Մարտիրոսյանը, ով երկամարտի 371 կգ արդյունքով (170+201 կգ) դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Նշենք, որ Ավստրիան ներկայացնող Սարգիս Մարտիրոսյանը պոկում վարժությունում, 172 կգ արդյունքով, նվաճեց փոքր բրոնզե մեդալ։
35-ամյա ծանրորդը երկամարտի 357 կգ արդյունքով (172+185 կգ) զբազեցրեց 5-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Մարտիրոսյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԵԱ