Ծանրամարտի ԵԱ. Անդրանիկ Կարապետյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Այսօր` հունիսի 2-ին, պայքարի մեջ մտան մինչև 89 կգ քաշային կարգի ծանրորդները։
Այդ քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` ի դեմս Անդրանիկ Կարապետյանի և Վարդան Մանուկյանի։
Պոկում վարժությունում Կարապետյանը գլխավերևում առավելագույնը պահեց 174-կիլոգրամանոց ծանրաձողը և նվաճեց փոքր արծաթե մեդալ։
Հրում վարժությունում 26-ամյա ծանրորդը գլխավերեում պահեց միայն 191-կիլոգրամանոց ծանձրաձողն ու երկամարտի, 365 կգ արդյունքով, գրավեց միայն 5-րդ հորիզոնականը։
Վարդան Մանուկյանը պոկում վարժությունում բարձրացրեց 160-կիլոգրամանոց ծանրաձողը, սակայն հրում վարժությունում ստացավ զրո ու դուրս մնաց հետագա պայքարից։
Նշենք, որ երկամարտի 392 կգ (175+217 կգ) արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ իտալացի Անտոնիո Պիցոլատոն։
25-ամյա ծանրորդը հրում վարժությունում բարձրացրեց 217 կգ-ն ու սահմանեց համաշխարհային նոր ռեկորդ։
Հատկանշական է, որ նրա գրանցած երկամարտի արդյունքը նույնպես ռեկորդային է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրանիկ Կարապետյան, Անտոնիո Պիցոլատո, Ծանրամարտ, Ծանրամարտի ԵԱ, Վարդան Մանուկյան