Ծանրամարտի ԱԱ. Սիմոն Մարտիրոսյանը զրո ստացավ
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Օլիմպիական կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը (110կգ) զրո ստացավ։
Պոկում վարժությունում 28-ամյա ծանրորդը երկու անգամ չկարողացավ բարձրացնել 185 կիլիոգրամը, մեկ անգամ` 187-ը։ Մարտիրոսյանը երկամարտի արդյունք չի գրանցի։
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը, որը պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեց` գրանցելով 187 կգ արդյունքը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am