Ծանրամարտի ԱԱ. Սամվել Գասպարյանը դարձել է բրոնզե մեդալակիր
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։
Այսօր` դեկտեմբերի 14-ին` վաղ առավոտյան, տղամարդկանց պայքարում կայացել է մինչև 102 կգ քաշային մարգի մրցումը, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էր Սամվել Գասպարյանը։
25-ամյա ծանրորդը, երմամարտի 389 կգ (175+214 կգ) արդյունքով, դարձել է բրոնզե մեդալակիր։
Գասպարյանը նաև փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունից։
Հավելենք, որ ընթացիկ աշխարհի առաջնությունում սրանք Հայաստանի առաջին մեդալներն էին։
Նշենք, որ այս քաշային կարգում չեմպիոնի է դարձել Քաթարը ներկայացնող Ֆարես Ելբախը, ով ցույց է տվել երկամարտի 391 կգ (174+217 կգ) արդյունք։
Ավելի վաղ պայքարի մեջ են եղել նաև Տաթև Հակոբյանը (76 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ), Իզաբելա Յայլյանը (59 կգ), Անդրանիկ Կարապետյանն ու Վարդան Մանուկյանը (երկուսն էլ` 89 կգ), որոնց չի հաջողվել մեդալներ նվաճել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ, Հայկական-Սպորտ, Սամվել Գասպարյան