Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ կմտնեն Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային նախավերջին օրը պայքարի մեջ կմտնեն Օլիմպիական կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը։
110 կգ քաշային կարգում Մարտիրոսյանն ու Կարապետյանը կփորձեն ձեռնոց նետել Օլիմպիական չեմպիոններ, ուզբեկներ Ակբար Ջուրաևին (Տոկիո-2020-ի ոսկե մեդալակիր) և Ռուսլան Նուրուդինովին (Ռիո-2016-ի ոսկե մեդալակիր)։
Ջուրաևն ու Նուրուդինովը երկամարտի համար պատվիրել են 421-ական, իսկ Կարապետյանն ու Մարտիրոսյանը` 420-ական կգ։
110կգ քաշային կարգի պայքարը Երևանի ժամանակով կմեկնարկի 21:30-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գարիկ Կարապետյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ, Սիմոն Մարտիրոսյան