Ծանրամարտի ԱԱ. Մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը` հոկտեմբերի 11-ին, Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա Փարիզի Օլիմպիական խաղերի (2024թ.) փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը (+110կգ)։
26-ամյա ծանրորդը երկամարտի համար պատվիրել է նախնական ամենաբարձր քաշը` 460կգ։
Լալայանի հիմնական մրցակիցը կլինի Հայաստանի հավաքականի նախնին անդամ, այժմ Բահրեյնը ներկայացնող Ռիո դե Ժանեյրոյի (2016թ.) Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների եռակի արծաթե մեդալակիր, Ասիայի կրկնակի չեմպիոն Գոռ Մինասյանը։ 30-ամյա Մինասյանը երկամարտի համար նույնպես 460 կիլոգրամ է պատվիրել։
+110կգ քաշային կարգի մրցումը Երևանի ժամանակով կմեկնարկի 18:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գոռ Մինասյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ, Վարազդատ Լալայան