Ծանրամարտի ԱԱ. Մարտիրոսյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը
Տաշքենդում մոտենում է ավարտին ծանրամարտի աշխարհի առաջնությունը։
Այսօր` դեմտեմբերի 16-ին, պայքարի մեջ մտան 109 կգ քաշային կարգի ծանրորդները։
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Սիմոն Մարտիրոսյանը, ով երկամարտի 416 կգ (188+228 կգ) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։
Աշխարհի չեմպիոն դարձավ Ուզբեկստանը ներկայացնող Ակբար Ջուրաևը, ով ցույց տվեց երկամարտի 433 կգ (195+238կգ) արդյունքը։
Հավելենք, որ Մարտիրոսյանը փոքր արծաթե և բրոնզե մեդալ նվաճեց նաև համապատասխանաբար պոկում և հրում վարժություններում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ, Սիմոն Մարտիրոսյան