Ծանրամարտի ԱԱ. Մարտիրոսյանը երկրորդն է պոկում վարժությունից հետո
Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։
Պայքարի մեջ են մտել 109 կգ քաշային կարգի ծանրորդները։
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Սիմոն Մարտիրոսյանը։
Պոկում վարժությունից հետո Մարտիրոսյանը երկրորդն է և գլխավերևում կարողացավ պահել միայն 188 կիլոգրամանոց ծանրաձողը` նվաճելով փոքր արծաթե մեդալ։
Երկրորդ և երրորդ մոտեցումների ժամանակ մեր ծանրորդը նախ չֆիքսեց 193, ապա` 196 կգ-ն։
Նշենք, որ այս վարժությունից հետո առաջատարն ուզբեկ ծանրորդ Ակբար Ջուրաևն է, ով պոկեց 195 կգ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ակբար Ջուրաև, Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ, Սիմոն Մարտիրոսյան