Ծանրամարտի ԱԱ. Կարապետյանը ձախողվեց և 0 ստացավ հրում վարժությունում
Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։
Այսօր` դեկտեմբերի 13-ին, պայքարի մեջ մտավ Անդրանիկ Կարապետյանը, ով հանդես եկավ 89 կգ քաշային կարգում։
Պոկում վարժությունից հետո մեր մարզիկը զբաղեցնում էր առաջին հորիզոնականը` գլխավերևում պահելով 175 կգ-անոց ծանրաձողը։
Այդուհանդերձ, Կարապետյանը ձախողվեց հրում վարժությունում և 0 ստացավ` չկարողանալով այդպես էլ բարձրացնել 196 կգ-անոց ծանրաձողը։
Նշենք, որ Կարապետյանը հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ ազդրի վնասվածք ստացավ։
Ամեն դեպքում, Կարապետյանը հրում վարժությունում փոքր ոսկե մեդալ նվաճեց Հայաստանի համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրանիկ Կարապետյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ