Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանը զրո ստացավ, Հակոբ Մկրտչյանը չմասնակցեց պայքարին

Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանը զրո ստացավ, Հակոբ Մկրտչյանը չմասնակցեց պայքարին

12/12/2024 - 20:00

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցահարթակ են դուրս եկել 96 կգ քաշային կարգի ծանրորդները։

Այս քաշային կարգում Հայաստանը պետք է ներկայացներ երկու մարզիկ, սակայն A խմբի պայքարի մեկնարկից անմիջապես առաջ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր Հակոբ Մկրտչյանը հրաժարվեց մրցելույթից։ Նա, ամենայն հավանականությամբ, վնասվածք ունի։

Պայքարի մեջ եղավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը, որը պոկում վարժությունում բարձրացրեց միայն 163-կիլոգրամանոց ծանրաձողը Հրում վարժությունում նա երկու անգամ չֆիքսեց 202 կիլոգրամը, իսկ երրորդ մոտեցմանը չեկավ և զրո ստացավ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023