Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը` փոքր բրոնզե մեդալակիր 🎥
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը` փոքր բրոնզե մեդալակիր 🎥
10/10/2025 - 23:44

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գարիկ Կարապետյանը (110կգ) փոքր բրոնզե մեդալակիր դարձավ։

Պոկում վարժությունում Եվրոպայի կրկնակի չեմպինոնը միայն երրորդ փորձից բարձացրեց 187-կիլոգրամանոց ծանրաձողն ու զբաղեցրեց երրորդ տեղը։

Հրում վարժությունում 22-ամյա ծանրորդը միայն 220 կիլոգրամ կարողացավ բարձրացնել։ Նա երկամարտի 407 կգով զբաղեցրեց չորրորդ տեղը։

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրինակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, որը, սակայն, պոկում վարժությունում զրո ստացավ` չգրանցելով երկամարտի արդյունք։

Աշխարհի երեք ռեկորդով 110կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, ուզբեկ Ակբար Ջուրաևը` գրանցելով երկամարտի 428 կգ (196+232) արդյունք։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025