Ծանրամարտի ԱԱ. Արա Աղանյանը նույնպես զրո ստացավ  🎥

Ծանրամարտի ԱԱ. Արա Աղանյանը նույնպես զրո ստացավ 🎥

13/12/2024 - 23:14

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան 102 կգ քաշային կարգի ծանրորդները։

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Արա Աղանյանը, որը, սակայն, զրո ստացավ և երկամարտի արդյունք չգրանցեց։

24-ամյա ծանրորդը բարձրացրեց 170 կիլոգրամ և զբաղեցրեց 11-րդ տեղը, իսկ հրում վարժությունում երեք անգամ չկարողացավ ֆիքսել 205-կիլոգրամանոց ծանրաձողը։

Հիշեցնենք` Աղանյանը Հայաստանի թիմի երրորդ անընդմեջ ներկայացուցիչն էր, որը զրո է ստանում և արդյունք չի գրանցում։ Նախորդ օրերին նույն ճակատագրին էին արժանացել նաև Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023