Ծանրամարտի ԱԱ. Անդրանիկ Կարապետյանը զրո ստացավ
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի նախկին անդամ, այժմ Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Անդրանիկ Կարապետյանը (88կգ) պոկում վարժությունում զրո ստացավ։
Եվրոպայի 2016թ. չեմպիոնը երկու անգամ չբարձրացրեց 168 կիլոգրամը, իսկ այնուհետև բարձրացրեց քաշը 173 կգ, սակակն երրորդ փորձը նույնպես ձախողված էր։
29-ամյա ծանրորդը երկամարտի արդյունք չի գրանցի և հրաժարվել է հրում վարժության պայքարից։
88կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Սուրեն Գրիգորյանը, որը պոկում վարժությունում միայն երրորդ բարձրացրեց 160-կիլոգրամանոց ծանրաձողը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրանիկ Կարապետյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ