Ծանրամարտի ԱԱ. Անդրանիկ Կարապետյանը զրո ստացավ 🎥
Բահրեյնի մայրաքաղաէ Մանամայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնության հերթական օրը պայքարի մեջ մտավ Հայաստանի ներկայացուցիչներից Անդրանիկ Կարապետյանը (89 կգ)։
28-ամյա ծանրորդը պոկում վարժությունում կարողացավ գլխավերևում պահել միայն 170-կիլոգրամանոց ծանրաձողը և չորրորդ տեղում էր, սակայն նրան հետագայում չհաջողվեց երկամարտի արդյունք գրանցել, քանի որ հրում վարժությունում զրո ստացավ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Անդրանիկ Կարապետյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ