Լա լիգայի առաջատարներից մեկը բանակցություններ է վարում Ռուբինի վրացի աստղի հետ
Կազանի «Ռուբինի» վինգեր Խվիչա Կվարացխելիան հայտնվել է «Սևիլյայի» ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, անդալուսական ակումբը բանակցություններ է վարում «Ռուբինի» հետ 20-ամյա վրացու տեղափոխության համար, որը կարող է արժենալ 15-20 միլիոն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կվարացխելիան հետաքրքրված է անձամբ «Սևիլիայի» մարզական տնօրեն Ռամոն Մոնչին։ Հաղորդվում է, որ «կարմրասպիտակները» վերջին շրջանում լրջորեն հետևում են Խվիչայի խաղին, իսկ ամեն ինչ ավելի լրջացավ մարտին կայացած Վրաստանի և Իսպանիայի հավաքականների հանդիպումից հետո, որի շրջանակում 20-ամյա ֆուտբոլիստը նույնիսկ դարձավ գոլի հեղինակ՝ շատ լավ տպավորություն թողնելով «Սևիլիայի» սկաուտների վրա, ովքեր հետևում էին նրա խաղին։
Ավելի վաղ խոսակցություններ կային, որ Կվարացխելիայի ծառայություններով հետաքրքրված են նաև մի շարք այլ եվրոպական անվանի ակումբներ․ խոսքը «Յուվենտուսի», «Միլանի», «Ատալանտայի», «Բավարիայի» ու «Այաքսի» մասին է։
Հավելենք, որ Խվիչայի ու «Ռուբինի» միջև գործող պայմանագիրը մինչև 2024 թվականն է, սակայն ֆուտբոլիստի հայրն արդեն հայտարարել է, որ իր որդին չի պատրաստվում մնալ Ռուսաստանում և այս տարի կտեղափոխվի եվրոպական որևէ ակումբ։
Նշենք նաև, որ հեղինակավոր Transfermarkt կայքը Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 մլն եվրո։
# Խվիչա Կվարացխելիա, Ռուբին, Սևիլիա, տրանսֆերներ