Խվիչա. «Ես մեծացել եմ` Ռեալի խաղերը դիտելով, իսկ այժմ նրանք իմ մրցակիցն են»
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Նապոլին» C խմբի շրջանակում «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։
«Աձուրիների» վինգեր Խվիչա Կվարացխելիան խոսել է կայանալիք հանդիպման մասին.
«Ես մեծացել եմ` «Ռեալի» խաղերը հեռուստացույցով դիտելով, իսկ այժմ նրանք իմ մրցակիցն են։ Անհնար է երջանիկ չլինել այդ փաստից։
Ես հետևում էի Գուտիի ու Կրիշտիանու Ռոնալդուի խաղին, փորձում էի նմանվել` կրկնօրինակելով նրանց տեխնիկան ու հարվածները։ Նրանք ոգեշնչում էին ինձ։
Ինձ դուր էր գալիս, թե ինչպես է Գուտին վարվում գնդակով։ Ես ողջ մանկության ընթացքում հիանում էի նրա խաղով և երբեք չէի կարող պատկերացնել, որ օրերից մեկ օր կզանգահարի` ինձ հետ այդ մասին խոսելու համար։
Այդ ամենն ինձ, իրոք, երջանկացրեց։ Կարծես իրականացավ փոքրիկ Խվիչայի երազանքը։
Գիտեմ` Վրաստանում «Ռեալ Մադրիդի» շատ երկրպագուներ կան, սակայն կարծում եմ, որ այժմ «Նապոլին» ավելի շատ աջակից ունի»,- վրացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է As-ը։
Հավելենք, որ «Նապոլի» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 3-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Խվիչա Կվարացխելիա, Նապոլի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ