Խվիչան հիասքանչ գոլեր խփեց! Վրաստանն Իսրայելի դեմ խաղում բաց թողեց երկու գնդակի առավելությունը 🎥
Վրաստանի ազգային հավաքականը Թբիլիսիում ընկերական հանդիպում անցկացրեց Իսրայելի թիմի հետ. գրանցվեց գոլառատ ոչ-ոքի (2:2)։
Վրացիները թիմի նոր ավագ Խվիչա Կվարացխելիայի հիասքանչ երկու գոլերի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով, բայց մրցակիցը կարողացավ խուսափել պարտությունից։
Հյուրերին պարտությունից փրկեցին Գի Միզրահիի ու Օմրի Գանդելմանի գնդակները, որոնք աչքի ընկան համապատասխանաբար 61-րդ ու 64-րդ րոպեներին։
Վիլի Սանյոլի գլխավորած թիմը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի մարտի 29-ին` Կաունասում մրցելով Լիտվայի հավաքականի դեմ։
Իսրայելը մինչև սեպտեմբեր այլևս նախատեսված հանդիպումներ չունի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml