Խվիչան ընդհատել է ամիսներ շարունակ ձգվող գոլային երաշտը 🎥
Իտալական Ա սերիայի 6-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ 4:1 հաշվով ջախջախեց «Ուդինեզեին»։
Նապոլիտանական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Խվիչա Կվարացխելիան, ով 74-րդ րոպեին «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտի լուսատախտակին վառեց 3:0 հաշիվը։
Նշենք, որ այդ գնդակի շնորհիվ վրացի հարձակվողն ընդհատեց 23 խաղից բաղկացած գոլային երաշտը։
22-ամյա ֆուտբոլիստը պաշտոնական խաղերում վերջին գոլը խփել էր դեռևս սույն թվականի մարտի 19-ին` գրավելով «Տորինոյի» դարպասը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Խվիչա Կվարացխելիա, Նապոլի