Խուան Մատայի` դաշտի կենտրոնից խփած ֆանտաստիկ գոլը 🎥
Ավստրալիայի Լիգա Ա-ի 18-րդ տուրում «Մելբուռն Վիքթորին» մրցակցի դաշտում 3:1 հաշվով հաղթել է «Մելբուռն Սիթիին»։
Հյուրերից փայլել է իսպանացի լեգենդար կիսապաշտպան Խուան Մատան` գրանցելով երկու գոլ և մեկ ասիստ։
37-ամյա ֆուտբոլիստը 20-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավել է դաշտի կենտրոնից կատարած ֆանտաստիկ հարվածով։
Մատան 2025թ. սեպտեմբերից է հանդես գալիս «Մելբուռն Վիքթորիում», 18 խաղում դարպասի գրավմամբ դարպասի գրավմամբ աչքի է ընկել 3 անգամ։ Նա նաև 9 գոլային փոխանցում է կատարել ու Ավստրալիայի Լիգա Ա-ի լավագույն ասիստենտն է։
«Մելբուռն Վիքթորին» 27 միավորով 5-րդն է, «Մելբուռն Սիթին»` 22 միավորով 8-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml