Խորվաթիան հիանալի խաղով հաղթեց Պորտուգալիային🎥

Խորվաթիան հիանալի խաղով հաղթեց Պորտուգալիային🎥

09/06/2024 - 00:11

Խորվաթիայի հավաքականն Օեյրաշում արտագնա ընկերական հանդիպում անցկացրեց Պորտուգալիայի թիմի դեմ։

Խորվաթները հիանալի հանդիպում անցկացրին և հաղթեցին 2:1 հաշվով։

Զլատկո Դալիչի գլխավորած թիմի գոլերը խփեցին Լուկա Մոդրկչն ու Անտե Բուդիմիրը։

Պորտուգալացիներից աչքկ ընկավ Դիոգու Ժոտան։

Պորտուգալիան հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 11-ին և Ավեյրու քաղաքում կընդունի Իռլանդիային։

Խորվաթիան Եվրո-2024-ի մեկնարկից առաջ վերջին հանդիպումն անցկացրեց։ «Շախմատայինները» մրցաշարի առաջին տուրում հունիսի 15-ին մրցելու է Իսպանիայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023