Խորեն Հովհաննիսյան․ «Ես էլ եմ առաջադրվելու ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում»

Խորեն Հովհաննիսյան․ «Ես էլ եմ առաջադրվելու ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում»

25/11/2019 - 15:20

Խորեն Հովհաննիսյանը  Bac TV-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ մտադիր է առաջադրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։

«Այսօր մեր ֆուտբոլը լուրջ խնդիրների առաջ է կանգնել, բայց դա մեկ օրվա բան չէ: Ճիշտ մարդիկ պետք է աշխատեն ճիշտ տեղում: Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով: Կարևոր է` ճիշտ ու արդար ընտրություններ լինեն ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում:

Հավատում եմ` կլինեն արդար ընտրություններ: Ես էլ եմ առաջադրվելու ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում: Եթե ֆուտբոլային աշխարհը ցանկանա, որ ես լինեմ ՀՖՖ-ի նախագահը, ես կլինեմ ու կփորձեմ օգնել մեր ֆուտբոլին»,- ասել է Խորեն Հովհաննիսյանը։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023