Խորեն Բայրամյանը ճանաչվել է Ռոստով – Կռիլյա Սովետով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ 📸
Ձմեռային դադարից հետո վերսկսվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը. 19-րդ տուրի առաջին խաղում «Ռոստովը» 2:0 հաշվով հաղթեց «Կռիլյա Սովետովին»։
Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը` փոխարինվելով 78-րդ րոպեին։
32-ամյա կիսապաշտպանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
