Խոշոր անակնկալ! Բարսելոնան չկարողացավ կոտրել Գալաթասարայի դիմադրությունը🎥
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց թուրքական «Գալաթասարայի» դեմ։
Կատալոնական ակումբը, հանդիպման մեծ մասում ունենալով տարածքային ու խաղային լուրջ առավելություն, չկարողացավ ոչ մի կերպ կոտրել մրցակցի դիմադրությունը. գնդակը որոշ դրվագներում հրաշքով չհայտվեց հյուրերի դարպասում։
Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով։
Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Գալաթասարայ, Եվրոպա-լիգա, Խավի