Խիմենեսը 40-րդ վայրկյանին գրավել է «Ֆեյենորդի» դարպասը 🎥
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում մրցում է «Ֆեյենորդի» դեմ։
Հանդիպումը շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ «ռոսոներիների» նորեկ Սանտիագո Խիմենեսն արդեն 40-րդ վայրկյանին գտավեց մրցակցի դարպասը` բացելով հաշիվը։
Մեքսիկացի հարձակվողը գրավեց նախկին ակումբի դարպասն ու չտոնեց հաջողությունը։ Խիմենեսը հունվարին է 32 միլիոն եվրոյով «Ֆեյենորդից» տեղափոխվել «Միլան»։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Ֆեյենորդը» հաղթել էր 1:0 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից