Խետաֆեն և Վիլյառեալը կասկածվում են պայմանավորված խաղ անցկացնելու մեջ
Իսպանական Լա լիգան ներկայացնող «Խետաֆեն» և «Վիլյառեալը» կասկածվում են պայմանավորված հանդիպում անցկացնելու մեջ։
2018/19 մրցաշրջանի վերջին խաղից առաջ «Վիլյառելալի» մի շարք ֆուտբոլիստների վճարել են հարմար արդյունք գրանցելու համար։ Այդ ժամանակ «Խետաֆե» – «Վիլյառեալ» հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով, ինչը թույլ տվեց «Խետաֆեին» զբաղեցնել 6-րդ հորիզոնականը։
Ինչպես տեղեկացնում է Cope-ն, կասկածյալներից մեկը «Խետաֆեի» ավագ Խորխե Մոլինան է։ Սակայն, նշվում է, որ Մոլինայից առաջ գործը կազմակերպել են «Խետաֆեի» նախկին ֆուտբոլիստներ Կառլոս Արանդան և Պակո Էստեբանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսպանիայի հակակոռուպցիոն մարմի կողմից վերոնշյալ հանդիպումը միակ խաղը չէ, որը ուշադրության կենտրոնում է։ Երկու ակումբներն էլ հերքում են մեղադրանքը։
# Խետաֆե, Վիլյառեալ