Խավի. «Խելագարություն է, որ Լա լիգան  չի հետաձգում Մալյորկայի դեմ հանդիպումը»

Խավի. «Խելագարություն է, որ Լա լիգան չի հետաձգում Մալյորկայի դեմ հանդիպումը»

02/01/2022 - 14:03

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Մալյորկայի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ խոսել է կատալոնական ակումբում ծառացած կադրային լուրջ խնդիրների մասին, որոնք կապված են կորոնավիրուսի համաճարակի և վնասվածքների հետ.

«Մենք հույս կդնենք մեր երկրորդ թիմի ֆուտբոլիստների վրա և դաշտ դուրս կգանք հաղթելու համար։

Այդուհանդերձ, մեր կազմից 18 ֆուտբոլիստներ տարբեր պատճառներով բացակայում են։

Ինձ համար խելագարություն է, որ նման պայմաններում Լա լիգան չի հետաձգում «Մալյորկայի» դեմ հանդիպումը։

Խաղալն իմաստ չունի։ Պետք է հաղթեր ողջախոհությունը»,- նշել է «բլաուգրանասի» գլխավոր մարզիչը, ում խոսքերը մեջբերում է ESPN-ը։

Հավելենք, որ «Մալյորկա» – «Բարսելոնա» հանդիպումը կայանալու է հունվարի 2-ին` Երևանի ժամանակով կեսգիշերից սկսած։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» կազմից միայն 10 ֆուտբոլիստներ վարակված են կորոնավիրուսով։ Խոսքը Ժորդի Ալբայի, Դանի Ալվեսի, Կլեման Լանգլեի, Սերժինիո Դեստի, Աբդե Էզալզուլիի, Սամուել Ումտիտիի, Ֆիլիպե Կոուտինիոյի, Ալեխանդրո Բալդեի, Ուսման Դեմբելեի և Գավիի մասին է։

Տարբեր վնասվածքների պատճառով բացակայում են Մարտին Բրեյթվեյթը, Մուսա Վագեն, Յուսուֆ Դեմիրը, Պեդրին, Անսումանե Ֆաթին, Սերժի Ռոբերտոն, Մեմֆիս Դեպայը, իսկ Սերխիո Բուսկետսը որակազրկված է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023