Խավի. «Լուսատախտակի վրա չի արտացոլվում մեր առավելությունը մրցակիցների նկատմամբ»
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին խոսել է Լա լիգայի 34-րդ տուրում արտագնա խաղում «Ժիրոնայից» կրած պարտության (2:4) մասին.
«Լուսատախտակի վրա չի արտացոլվում մեր առավելությունը մրցակիցների նկատմամբ։ Մենք «Ժիրոնայի» ու «Ռեալի» դեմ վերահսկում էինք երկու խաղ, սակայն բաց թողեցինք հաղթանակը։
Ցավոք, բազմիցս նման խնդիրների եմ բախվել այս ակումբում։ Պետք է շարունակենք աշխատել ու առաջ շարժվել։
«Ժիրոնայի» դեմ 65 րոպե հիանալի հանդիպում անցկացրինք։ Պետք է բարելավենք մեր հոգեբանական վիճակը։
Մենք ցանկանում ենք զբաղենցել երկրորդ տեղը։ Կպայքարենք մինչև վերջ. ցանկանում ենք հաղթել մնացած 4 խաղերում։ Այժմ երկրորդ տեղը զբաղեցնելը միայն մեզնից կախված չէ
Հաջորդ մրցաշրջանում շատ բան պետք է բարելավենք, որպեսզի ավելի լավ պայքարենք տիտղոսի համար»,- մեջբերում է Marca-ն։
«Բարսելոնան» 2023/24 մրցաշրջանում երկու անգամ պարտվել է ինչպես Մադրիդի «Ռեալին» (1:2 և 2:3), այնպես էլ «Ժիրոնային» (2:4 և 2:4)։
34-րդ տուրում «Ժիրոնայից» կրած պարտությունից հետո «բլաուգրանան» զրկվեց չեմպիոն դառնալու հնարավորությունից, 73 միավորով նահանջեց երրորդ տեղ, իսկ «Ռեալը» 36-րդ անգամ հաղթեց Լա լիգան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժիրոնա, Լա-լիգա, Խավի, Ռեալ Մադրիդ