Խավին վարակվել է Covid-19-ով
«Բարսելոնայի» նախկին ավագ և կիսապաշտպան, Քաթարը ներկայացնող «Ալ-Սաադի» գլխավոր մարզիչ Խավին կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել։ Այդ մասին տեղեկացնում է քաթարյան ակումբի պաշտոնական կայքը։
«Այսօր ես չեմ կարող լինել ակումբի կողքին մրցաշրջանի վերսկսման պահին։ Ինձ կփոխարինի Դևիդ Պրատսը։
Օրեր առաջ ես կորոնավիրուսի դրական թեստ եմ հանձնել։ Բարեբախտաբար, ես ինձ լավ եմ զգում, սակայն ստիպված եմ ինքնամեկուսանալ, քանի դեռ չեմ հաղթահարել այդ վարակը։ Այն պահից սկսած, երբ ինձ թույլ տան վերադառնալ ակումբի մարզումներին, սիրով կանեմ դա»,- նշել է 40-ամյա մարզիչը, ում խոսքերը մեջբերում է «Ալ-Սաադի» պաշտոնական կայքը։
Նշենք, որ Քաթարի Սուպերլիգան կորոնավիրուսի համաճարակի պատճառով ընդհատվել է մարտի 7-ին, իսկ վերսկսվելու է այսօր՝ հուլիսի 25-ին։ 18-րդ տուի շրջանակում «Ալ-Սաադը» սեփական հարկի տակ մրցելու է «Ալ-Հորի» դեմ։ «Ալ-Սաադը» կայացած 17 խաղերից հետո 32 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ առաջատար «Ալ-Դուհայիլին» զիջելով 10 միավոր։
Հավելենք, որ Քաթարում արձանագրվել է կորոնավիրուսի 10936 դեպք։
# Ալ-Սաադ, Բարսելոնա, Խավի