Խավին ու Լևանդովսկին հանդիպել են Իբիցայում
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին ու «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հանգստանալու ժամանակ հանդիպել են Իսպանիայի Իբիցա քաղաքում։
Ինչպես հայտնում է AS-ը, կողմերը մի քանի րոպե ընկերական զրույց են ունեցել։
Հաղորդվում է, որ դա ոչ պաշտոնական զրույց է եղել։ Խավին ու Լևանդովսկին խոսել են իրենց ընտանիքների մասին, և թե ինչպես են անցկացնում արձակուրդը։
Նշվում է, որ հրաժեշտ տալու պահին լեհ ֆուտբոլիստը Խավիին ասել է. «Ես շատ եմ ցանկանում աշխատել ձեզ հետ»։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և նրա տրանսֆերի վերաբերյալ արդեն երեք առաջարկ է կատարել «Բավարիային», որոնք, սակայն, մերժվել են։
Հաղորդվում է, որ Խավին հուսով է` Լևանդովսկին «բլաուգրանային» կմիանա ԱՄՆ մեկնելուց առաջ, որտեղ կատալոնական ակումբը հուլիսի 16-ից սկսած պետք է շրջագայություն իրականացնի ու անցկացնի մի շարք ընկերական հանդիպումներ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Խավի, Ռոբերտ-Լևանդովսկի, տրանսֆերներ