Խավին որակազրկվել է երկու խաղով
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին Լա լիգայի առաջիկա երկու խաղերում չի կարող իր թիմի խաղը ղեկավարել տեխնիկական գոտուց։
El Partidazo de COPE-ն գրում է, որ 29-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդի» դեմ արտագնա խաղում (3:0) ստացած կարմիր քարտի պատճառով 44-ամյա մասնագետը որակազրկվել է երկու խաղով։
Խավին մադրիդյան ակումբի դեմ խաղում երկու րոպեում երկու դեղին քարտ էր ստացել գլխավոր մրցավար Խոսե Մարիա Սանչես Մարտինեսի որոշումների հետ չհամաձայնելու համար։
Նշվում է, որ «Բարսելոնան» բողոքարկելու է Իսպայիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայացրած որոշումը։
Եթե որակազրկումը մնա ուժի մեջ, Խավին բաց կթողնի «Լաս Պալմասի» և «Կադիսի» դեմ կայանալիք խաղերը։
Խավին «բլաուգրանայի» տեխնիկական գոտի կվերադառնա ապրիլի 21-ին «Ռեալ Մադրիդի» դեմ կայանալիք խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Խավի