Խավին հրաժեշտ է տվել Ալ Սադի ֆուտբոլիստներին
Խավիի` «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ նշանակվելը միայն ժամանակի հարց է։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, 41-ամյա մասնագետը հոկտեմբերի 29-ին հանդիպել է «Ալ Սադի» ղեկավարության հետ և պայմանավորվել իր հեռանալու հարցի շուրջ։
Քաթարյան ակումբի ներկայացուցիչները խնդրել են, որ Խավին ևս երկու հանդիպում ղեկավարի ակումբը Քաթարի Աստղերի լիգայի շրջանակում, ինչը նշանակում է, որ մինչև նոյեմբերի 4-ը միանշանակ որևէ պաշտոնական հայտարարություն չի լինելու մասնագետի վերաբերյալ։
Դրան զուգահեռ, իսպանացի մարզիչն «Ալ Սադի» ղեկավարությանը խնդրել է, որ եթե «Բարսելոնայից» հստակ առաջարկ ստանա, ապա ակումբը նրան բաց է թողնելու անվճար` չնայած կողմերի միջև գործող պայմանագրում կա հրաժարագնի կետ, որը կազմում է 1 մլն եվրո։
Հատկանշական է, որ, աղբյուրի փոխանցմամբ, Խավին արդեն հրաժեշտ է տվել «Ալ Սադի» ֆուտբոլիստներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ-Սաադ, Բարսելոնա, Խավի, տրանսֆերներ