Խավին խնդրել է Բարսելոնային մի շարք թոփ տրանսֆերներ իրականացնի
Խավին, ով, ամենայն հավանականությամբ, շուտով կդառնա «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ, խնդրել է, որ ակումբը մի շարք թոփ տրանսֆերներ իրականացնի։
Ինչպես տեղեկանցում է El Nacional-ը, 41-ամյա մասնագետը ցանկանում է «Բարսայի» կազմում տեսնել Պոլ Պոգբային («Մանչեսթեր Յունայթեդ»), Էրլինգ Հալանդին («Բորուսիա Դորտմունդ»), Դանի Օլմոյին («Լայպցիգ») և Ժյուլ Կունդեին («Սևիլիա»)։
Աղբյուրի փոխանցմամբ` Էրլինգ Հալանդը Խավիի ու «Բարսելոնայի» ղեկավարության տրանսֆերային գլխավոր նպատակն է։
Հայտնի է, որ 2022 թ. հուլիսի 1-ից 21-ամյա հարձակվողի հրաժարագինը կազմելու է 75 մլն եվրո։
Պոլ Պոգբայի և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, իսկ այն երկարաձգելու շուրջ բանակցությունները որևէ արդյունք չեն տալիս։
Ֆրանսիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Ռեալ Մադրիդը», ՊՍԺ-ն և «Յուվենտուսը»։
Վերոնշյալ երկու ֆուտբոլիստների շահերը պաշտպանում է Մինո Ռայոլան, իսկ այդ փաստը մեծապես կարող է նպաստել, որ «Բարսելոնան» իրականացնի նրանց տրանսֆերները, քանի որ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան բավական լավ հարավերություններ ունի Ռայոլայի հետ։
Ինչ վերաբերում է Դանի Օլմոյին, ապա իսպանացի կիսապաշտպանը ցանկանում է վերադառնալ հարազատ ակումբ։
Հաղորդվում է, որ Օլմոյի տրանսֆերը, հնարավոր է, տեղի ունենա արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում. «Բարսելոնան» ցանկանում է գնման իրավունքով վարձակակել նրան։
Խավին ցանկանում է ամրապնդել նաև կենտրոնական պաշտպանի գոտին, որի հիմնական թեկնածուն «Սևիլիայի» ֆուտբոլիստ Ժյուլ Կունդեն է, սակայն այս գործարքն իրականացնելը բավական բարդ կլինի «բլաուգրանասի» համար, քանի որ անդալուսական ակումբը ֆրանսիացի պաշտպանի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 80 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դանի Օլմո, Էրլինգ Հալանդ, Ժյուլ Կունդե, Խավի, Պոլ-Պոգբա, տրանսֆերներ