Խավիեր Տեբաս․ «Ամեն ինչ տանում է նրան, որ առաջնությունը չի խաղարկվի մինչև վերջ»
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասն ակնարկել է, որ 2019/20 մրցաշրջանը չի խաղարվկի մինչև վերջ․
«Հանգստյան օրերին հեռահաղորդակցության միջոցներով շփվել եմ եվրոպական այլ պետությունների ասիոցիացիաների և իսպանական թիմերի նախագահների հետ։ Մեզ շատ դժվար շաբաթ է սպասվում․ պետք է բարձր կենտրոնացվածություն պահպանենք, որպեսզի կարողանանք հաղթահարենք այս ամենը, սակայն ամեն ինչ տանում է նրան, որ 2019/20 մրցաշրջանը մինչև վերջ չի խաղարվկի։ Այս շաբաթ Եվրոպայում չափազան կարևոր որոշումներ կընդունվեն։
Ես շփվել եմ նաև իտալական, գերմանական և այլ ակումբների նախագահների հետ։ Մենք աշխատում ենք այս իրավիճակը շտկելու ուղղությամբ։ Կորոնավիրուսը առողջության հարց է, իսկ դրա համար կան բժիշկներ։ Այս մրցաշրջանում մնացել է անցկացնել խաղերի 25 տոկոսը, իսկ եթե այդ հանդիպումները տեղի չունենան, անհրաժեշտ կլինի վերանայել ակումբների բյուջեները։
Ես չեմ գտնվում կարանտինում, քանի որ չունեմ որևէ ախտանշան և չեմ հանձնել թեստ։ Լա լիգայի աշխատակիցների 95 տոկոսն աշխատում են հեռահաղորդակցության միջոցներով»,- Տեբասի խոսքերը մեջբերում է AS-ը։
# Լա-լիգա, Խավիեր Տեբաս, կորոնավիրուս