Խավիեր Մասկերանոն ավարտեց կարիերան
«Բարսելոնայի», «Լիվերպուլի» և Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խավիեր Մասկերանոն հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։
«Կարիերան ավարտելու ժամանակն է այն բանից հետո, թե ինչ տեղի ունեցավ ինձ հետ վերջին ամիսներին։ Ավարտելու ամենաճիշտ պահը հենց այսօր է։
Ես իմ մասնագիտությանը նվիվրվել եմ 100 տոկոսով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն ակումբին, որն ինձ հնարավորություն տվել վերադառնալ Արգենտինա»,- նշել է Մասկերանոն, ում խոսքերը փոխանցում է արգետնինական «Էստուդիանտեսի» պաշտոնական կայքը, որի կազմում էլ հանդես էր գալիս սույն թվականի հունվարից։
36-ամյա ֆուտբոլիստին անդրադարձել է նաև նրա նախկին ակումբը՝ «Բարսելոնան», որը Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում գրել է հետևյալը․
«Շնորհակալություն ֆուտբոլի աշխարհում և «Բարսելոնայում» թողած ժառանգության համար։ Դուք միշտ կլինեք մեզնից մեկը»։
Հավելենք, որ Խավիեր Մասկերանոն ակումբային կարեիրայի հասցրել է հանդես գալ մի շարք ակումբներում՝ «Ռիվեր Փլեյթում», «Կորինտիանսում», «Վեսթ Հեմում», «Լիվերպուլում», «Բարսելոնայում», «Հեբեյ Չայնայում», ինչպես նաև «Էստուդիանտեսում»։ Արգենտինացի ֆուտբոլիստը ակումբային մակարդակով անցակցրել է 555 հանդիպում՝ դառանալով 4 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ։ Նա տարբեր ակումբների կազմում նվաճել է 22 տիտղոս։
Մասկեն ևս 147 հանդիպման մասնակցել է Արգենտինայի հավաքականի կազմում, որի օլիմպիական հավաքականի հետ 2004 և 2008 թվականներին դարձել է օլիմպիական չեմպիոն։
# Արգենտինայի հավաքական, Բարսելոնա, Էստուդիանտես, Լիվերպուլ, Խավիեր Մասկերանո, Կորինտիանս, Ռիվեր Փլեյթ, Վեսթ Հեմ, Օլիմպիական_խաղեր