Խաչանովը պարտվել է US Open-ի պատմության ամենաերկար մրցախաղում 🎥
«Մեծ սաղավարտի» տարվա չորրորդ մրցաշար US Open-ում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը (22-րդ ռակետ) չի կարողացել դուրս գալ երկրորդ փուլ։
ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին փուլում 28-ամյա թենիսիստն անչափ համառ պայքարում պարտվել է Դանիել Էվանսին (Մեծ Բրիտանիա, 184-րդ ռակետ)։ Գրանցվել է 6-7(8), 7-6(2), 7-6(4), 4-6, 6-4 հաշիվը` հօգուտ Էվանսի։
Նշենք, որ վճռորոշ սեթում Խաչանովը հաղթում էր 4:0 հաշվով, սակայն մրցակիցը կարողացավ երեք անգամ հաղթել հայ թենիսիստի մատուցումն ու առավելության հասնել 6:4։
Մրցավեճի բոլոր սեթերը մեկ ժամից ավելի են տևել, իսկ ընդհանուր կողմերը մրցել են 5 ժամ 36 րոպե։ US Open-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այն դարձել է մրցաշարի պատմության ամենաերկար մրցավեճը։
34-ամյա Էվանսը պայքարը շարունակելու է երկրորդ փուլում, որտեղ մրցելու Մարիանո Նավոնեի (Արգենտինա, 36-րդ ռակետ) դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# US Open, Ամերիկայի բաց առաջնություն, Թենիս, Կարեն Խաչանով, Մեծ սաղավարտ