Խաշմանյանի և Արարատի ֆուտբոլիստի գործով ՀՖՖ-ն պարզաբանել է

Խաշմանյանի և Արարատի ֆուտբոլիստի գործով ՀՖՖ-ն պարզաբանել է

29/03/2019 - 18:10

Մարզական մամուլում լայնորեն քննարկվում է Աբրահամ Խաշմանյանի և «Արարատի» լեգիոներ Մպումելելո Դադիբոյ Զվանեի միւև ծագած խնդիրները:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարությամբ է հանդես եկել.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին 2 օրերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի շարք հարցադրումներ է ստանում Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեի միջև ծագած խնդրի վերաբերյալ, ցանկանում ենք պարզաբանել հետևյալը:

«Արարատ» ՖԱ ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեն, իրոք, բողոք-նամակով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ նշելով, որ «Արարատ» ՖԱ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հարվածել է իրեն և ռասիստական արտահայտություններ թույլ տվել իր նկատմամբ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան մարմիններն արդեն լսել են երկու կողմերի բացատրությունները և ներկայումս զբաղվում են գործի ուսումնասիրությամբ:

ՀՖՖ

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023