Խամես Ռոդրիգեսը պայմանագիր է կնքել Լա լիգան ներկայացնող ակումբի հետ
Իսպանական Լա լիգան ներկայացնող «Ռայո Վալեկանոն» պայմանագիր է կնքել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող անվանի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
Կոլումբացի ֆուտբոլիստն առավել հայտնի է Մադրիդի «Ռեալում» և Մյունխենի «Բավարիայում» ունեցած մրցեշույթների շնորհիվ։ Նա ժամանակին հանդես է եկել նաև արգենտինական «Բանֆիլդում», պորտուգալական «Պորտուում», ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող «Մոնակոյում», անգլիական «Էվերթում», Կատարը ներկայացնող «Ալ Ռայանում», հունական «Օլիմպիակոսում», իսկ 33-ամյա կիսապաշտպանի նախորդ ակումբը բրազիլական «Սան Պաուոլոն» էր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Լա-լիգա, Խամես-Ռոդրիգես, Ռայո Վալեկանո, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ