Խամեսը փայլում է. Կոլումբիան հաղթեց Արգենտինային 🎥

Խամեսը փայլում է. Կոլումբիան հաղթեց Արգենտինային 🎥

11/09/2024 - 02:35

Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 8-րդ տուրի կենտրոնական խաղում Կոլուլբիայի ազգային հավաքականը Բարանկիլիայում ընդունեց Արգենտինայի թիմին։

Լարված ու համառ պայքարում անցած խաղում կոլումբացիները հաղթեցին 2:1 հաշվով։

«Լոս կաֆետերոսից» կրկին փայլեց թիմի ավագ ու առաջատար Խամես Ռոդրիգեսը, որը դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։

33-ամյա կիսապաշտպանը նախ 25-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Յերսոն Մոսկերային, ապա 60-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11-մետրանոցն ու հաղթանակ պարգևեց իր թիմին։

«Ալբիսելեստեից» 49-րդ րոպեին աչքի ընկավ Նիկոլաս Գոնսալեսը։

Նեստոր Լորենցոյի գլխավորած հավաքականը վաստակեց 16 միավոր և Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլում բարձրացավ երկրորդ տեղ։ Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան 18 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023