Խամեսը բանակցում է Քաթարը ներկայացնող ակումբի հետ
«Էվերտոնի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ամենայն հավանականությամբ, շուտով կհեռանա մերսիսայդյան ակումբից։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կոլումբացի ֆուտբոլիստն իր ներկայացուցիչների միջոցով բանակցություններ է վարում Քաթարը ներկայացնող «Ալ Ռայան» ակումբի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` խոսքը վարձակալական տրանսֆերի մասին է, իսկ ներկա պահին կողմերը քննարկում են 30-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի` մասնավորապես աշխատավարձի մանրամասները։
Նշենք, որ Քաթարում ամառային տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտեմբերի 30-ին, այդ պատճառով ակումբները դեռևս կարող են ֆուտբոլիստներ գրանցել իրենց շարքերում։
Հավելենք, որ նոր մեկնարկած մրցաշրջանում «Ալ Ռայանը» Քաթարի Աստղերի լիգայի շրջանակում կայացած երկու խաղն էլ ոչ-ոքի արդյունքով է ավարտել և, վաստակած 2 միավորով, զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
Հատկանշական է, որ այդ ակումբը մարզում է Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը։
Հիշեցնենք, որ Խամեսը «Էվերտոնի» կազմում հանդես է գալիս 2020 թ. սետպեմբերից և մինչ այս պահը «իրիսների» մարզաշապիկով անցկացրել է 26 հանդիպում` դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Ռայան, Էվերտոն, Լորան Բլան, Խամես-Ռոդրիգես, Քաթարի աստղերի լիգա