Լևանտեն կրկին վարձակալում է Ռեալի ֆուտբոլիստին
Հարձակվող Բորխա Մայորալը, ըստ ամենայնի. առաջիկա մրցաշրջանը չի անցկացնի «Ռեալում»:
Ինչպես հայտնում է AS-ը, 22-ամյա ֆուտբոլիստը չի մտնում մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծրագրերի մեջ: Ըստ պարբերականի՝ «Ռեալը» մտադիր է Մայորալին դարձյալ վարձակալությամբ բաց թողնել «Լևանտե»:
Բորխան նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է վալենսիական ակումբում, իսկ հունիսին ավարտվել է ժամկետը և վերադարձել է մադրիդյան թիմ:
# Բորխա-Մայորալ, Ռեալ, տրանսֆերներ