Լևանդովսկու որակազրկումն ուժի մեջ է մնացել
«Բարսելոնան» դեռևս նոյեմբերի 9-ին իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում 2:1 հաշվով հաղթել է «Օսասունային»։
Այդ հանդիպման 31-րդ րոպեին կատալոնական ակումբի կազմից կարմիր քարտով պատժվեց Ռոբերտ Լևանդովսկին, ով հանդերձարան տանող ճանապարհին նաև անվայելուչ ժեստ է ցույց տվել գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյին։
Հանդիպումից հետո Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն լեհ ֆուտբոլիստին որակազրկեց 3 խաղով։
Կարգապական կոմիտեի այդ որոշումը «բլաուգրանան» բողոքարկեց, սակայն, ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ է թողել 34-ամյա ֆուտբոլիստի որակազրկումը։
Հատկանշական է, որ «Բարսելոնոնան» կարող է բողոքարկել նաև այս որոշումը` 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմելով Սպորտային վարչական դատարան։
Հավելենք, որ եթե «կապտանռնագույնները» չհասնեն իրենց նպատակին ու Ռոբերտ Լևանդովսկու որակազարկումը վերջնական մնա ուժի մեջ, ապա լեհ հարձակվողը ստիպված կլինի բաց թողնել Լա լիգայի շրջանակում «Էսպանյոլի» ու «Ատլետիկո Մադրիդի» և Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափկիչում «Բետիսի» դեմ կայանալիք հանդիպումնրը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Իսպանիայի սուպերգավաթ, Լա-լիգա, Ռոբերտ-Լևանդովսկի, Օսասունա