Լևանդովսկի. «Վստահ եմ` ՊՍԺ-ի դեմ ավելի լավ կխաղանք»
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում ՊՍԺ-ի դեմ կայանալիք դիմակայության մասին.
«ՊՍԺ-ում, բացի Կիլիան Մբապեից, նաև այլ ֆուտբոլիստներ են խաղում, օրինակ, Ուսման Դեմբելեն։ Նրա համար շատ էմոցիոնալ խաղ կստացվի։
Վստահ եմ, որ ՊՍԺ-ի դեմ ավելի կխաղանք և դուրս կգան կիսաեզրափակիչ»,- լեհ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հավելենք, որ «Բարսելոնա» – ՊՍԺ դիմակայության առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին Փարիզում, իսկ պատասխան խաղը` ապրիլի 16-ին Կատալոնիայի մայրաքաղաքում
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռոբերտ-Լևանդովսկի